Տնտեսության պատմություն
Տնտեսագիտություն |
---|
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Տնտեսության պատմություն, տնտեսության կամ անցյալի տնտեսական երևույթների ուսումնասիրություն։ Տնտեսության պատմության վերլուծությունը կատարվում է օգտագործելով պատմական մեթոդների, վիճակագրական մեթոդների և պատմական իրավիճակների և կառույցների նկատմամբ կիրառական տնտեսագիտության տեսության կիրառման համակցությունը։ Թեման ներառում է ֆինանսական և բիզնես պատմությունը և ընդգրկում է սոցիալական պատմության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ժողովրդագրական և աշխատանքային պատմությունը։ Քանակական, այս դեպքում՝ էկոնոմետրիկ, տնտեսության պատմության ուսումնասիրումը կոչվում է կլիոմետրիկա[1]։
Զարգացումը որպես առանձին ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում 19-րդ դարի վերջին մի շարք բուհերի գիտնականներ Գուստավ ֆոն Շմոլլերի գլխավորությամբ մշակել են տնտեսության պատմության պատմական դպրոցը։ Այն անտեսեց քանակական և մաթեմատիկական մոտեցումները։ Պատմական մոտեցումը գերակշռում էր գերմանական և ֆրանսիական գիտության մեջ 20-րդ դարի ընթացքում։ Այդ մոտեցումը տարածվեց Մեծ Բրիտանիայում 1860-1927 թվականներին Ուիլյամ Էշլիի կողմից և գերակայում էր բրիտանական տնտեսական պատմության մեջ 20-րդ դարի ընթացքում։ Այս առարկայի բրիտանացի առաջին պրոֆեսորը Ջորջ Անվինն էր Մանչեսթերի համալսարանից[2][3]։ Ֆրանսիայում տնտեսության պատմությունը 20-րդ դարի սկզբից մինչև այսօր մեծապես կրել է Աննալների դպրոցի ազդեցությունը։ Այն համաշխարհային ազդեցություն է թողնում իր «Annales. Histoire, Sciences Sociales» ամսագրի միջոցով[4]։
Տնտեսության պատմությունը, որպես առանձին ակադեմիական գիտություն, տարիներ շարունակ վիճելի հարց է եղել։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և Քեմբրիջի համալսարանի ակադեմիկոսները բազմաթիվ վեճեր են ունեցել միջռազմական ժամանակաշրջանում տնտեսագիտության և տնտեսության պատմության բաժանման վերաբերյալ։ Քեմբրիջի տնտեսագետները կարծում էին, որ մաքուր տնտեսագիտությունը ներառում է տնտեսության պատմության բաղադրիչ, և որ դրանք անքակտելիորեն կապված են։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի անդամները կարծում էին, որ տնտեսության պատմությունը երաշխավորում է իր սեփական դասընթացները, հետազոտական օրակարգը և հիմնական տնտեսագիտությունից առանձնացված ակադեմիական ամբիոնը։
Այս գիտության զարգացման սկզբնական շրջանում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի դիրքորոշումը` բաժանել տնտեսական պատմությունը տնտեսագիտությունից հաջողեց։ Մեծ Բրիտանիայի շատ համալսարաններ տնտեսության պատմության վերաբերյալ անկախ ծրագրեր զարգացրին՝ հիմնվելով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի մոդելի վրա։ Իրոք, 1926 թվականին Տնտեսության պատմության ընկերությունը հիմնադրվեց Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Քեմբրիջի համալսարանը, ի վերջո, ստեղծեց իր սեփական տնտեսության պատմության ծրագիրը։ Այնուամենայնիվ, անցած քսան տարիները վկա եղան Մեծ Բրիտանիայում այս առանձին ծրագրերի ամենուրեք փակվելուն և դրա ինտեգրացմանը պատմության կամ տնտեսագիտության բաժիններում։ Միայն Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և Էդինբուրգի համալսարանն են պահպանում առանձին տնտեսության պատմության բաժին և տնտեսության պատմության առանձին բակալավրի և մագիստրատուրայի ծրագիր։ Քեմբրիջը, Գլազգոն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և Օքսֆորդը միասին բրիտանական բարձրագույն կրթական համակարգի միջոցով այսօր պատրաստում են տնտեսության պատմաբանների գերակշռող մեծամասնությանը։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում տնտեսության պատմության ոլորտը վերջին տասնամյակում հիմնականում բաժին է ընկնում տնտեսության մյուս ոլորտներին և համարվում է կիրառական տնտեսագիտության ձև։ Որպես հետևանք, երկրի որևէ բուհում չկան հատուկ ծրագրեր տնտեսության պատմություն ուսումնասիրող շրջանավարտների համար։ Տնտեսության պատմությունը շարունակում է բուհերում մնալ որպես կանոնավոր տնտեսագիտության կամ պատմության մագիստրոսական ծրագրի հատուկ բաղադրիչ, ներառյալ՝ Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում, Հարվարդի համալսարանում, Հյուսիսարևմտյան համալսարանում և Եյլի համալսարանում։
Տնտեսության պատմություն և տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եյլի համալսարանի տնտեսագետ Իրվինգ Ֆիշերը 1933 թվականին տնտեսագիտության և տնտեսության պատմության փոխկապակցվածության մասին գրել է իր «Մեծ ճգնաժամների ժամանակ պարտքերի դեֆլացիայի տեսություն» (Էկոնոմետրիկա, հատոր 1, №4, էջ 337-138) գրքում։
Տնտեսագետ պատմաբանների մեջ կա մի փիլիսոփայական դպրոց, որը բաժանում է տնտեսության պատմությունը տնտեսագիտության պատմությունից։ Տնտեսության պատմությունը ուսումնասիրում է, թե ինչպես են անցյալում զարգացել տնտեսական երևույթները, իսկ տնտեսագիտության պատմությունը` պատմական միջադեպերի օգտագործմամբ ստուգում է տնտեսական տեսությունների ընդհանրությունը։ Ամերիկացի տնտեսության պատմաբան Չարլզ Քինդելբերգերն այս դիրքորոշումը բացատրել է իր 1990 թվականի «Պատմական տնտեսագիտություն. արվեստ, թե գիտություն» գրքի մեջ[5]։
Նոր տնտեսության պատմությունը, որը հայտնի է նաև, որպես կլիոմետրիկա, վերաբերում է տնտեսական տեսության և/կամ էկոնոմետրիկ տեխնիկայի համակարգային օգտագործմանը տնտեսության պատմության ուսումնասիրման մեջ։ «Կլիոմետրիկա» տերմինը սկզբնապես առաջ է քաշել Ջոնաթան Ռ. Թ. Հյուզը և Ստենլի Ռեյտերը 1960 թվականին և վերաբերում է Կլիոյին, որը հունական դիցաբանության մեջ պատմության և հերոսական պոեզիայի մուսան էր։ Կլիոմետրիկները պնդում են, որ իրենց մոտեցումը անհրաժեշտ է, քանի որ տեսության կիրառումը որոշիչ նշանակություն ունի տնտեսության պատմությունը գրելիս, մինչդեռ պատմաբանները, ընդհանուր առմամբ, դեմ են այս տեսակետին՝ նախազգուշացնելով անախրոնիզմի առաջացման վտանգը։ Վաղ կլիոմետրիկան հակափաստարկային պատմության մի ձև է։ Այդուհանդերձ, հակափաստարկությունը այլևս նրա տարբերակիչ տեսակը չէ։ Ոմանք պնդում էին, որ կլիոմետրիկան 1960 և 1970-ական թվականներին բարգավաճում էր, բայց այժմ տնտեսագետները և պատմաբանները անտեսում են այն[6]։
Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսության պատմաբանները, հետևելով Դուգլաս Նորտի օրինակին, ձգտում էին հեռանալ նեղ քանակական ուսումնասիրություններից դեպի ինստիտուցիոնալ, սոցիալական և մշակութային պատմություն, որոնք ազդում են տնտեսագիտության զարգացման վրա[7]։ Սակայն Ֆրանչեսկո Բոլդիցոնին քննադատել է այս միտումը, որպես տնտեսագիտական իմպերիալիզմի ձև, որը «նեոկլասիկական բացատրական մոդելն ընդլայնում է սոցիալ հարաբերությունների տարածք»[8]։ Փոխարենը, այլ մասնագիտությունների գծով տնտեսագետները սկսել են գրել տնտեսության պատմության վերաբերյալ թեմաներ։
Տնտեսության պատմություն և կապիտալիզմի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից ի վեր ԱՄՆ պատմության բաժիններում հայտնվել է «Կապիտալիզմի պատմություն» նոր ոլորտ։ Այն ներառում է բազմաթիվ թեմաներ, որոնք ավանդաբար կապված են տնտեսության պատմության, ապահովագրության, բանկային գործի և կարգավորիչ ոլորտների, բիզնեսի քաղաքական չափման հետ և կապիտալիզմի՝ միջին դասի, աղքատների, կանանց և փոքրամասնությունների վրա ազդեցության հետ։ Այս ոլորտում օգտագործվում է բիզնես պատմության մեջ գոյություն ունեցող հետազոտությունները, սակայն կա ձգտում այն դարձնել ավելի ակտուալ` Միացյալ Նահանգների դեպարտամենտների պատմական խնդիրների համար, այդ թվում՝ առանձին ձեռնարկությունների սահմանափակության կամ քննարկման բացակայության պատճառով[9][10]։
Նոբելյան հուշամրցաշարի հաղթող տնտեսագետ պատմաբաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ մեծ հարգանք ունեցեք տնտեսության պատմության ուսումնասիրության նկատմամբ, քանի որ դա այն հումքն է, որից դուք կստանաք ցանկացած ձեր ենթադրությունները կամ փորձերը։
- Սայմոն Կուզնեցը 1971 թվականին արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ «տնտեսական աճի նրա փորձնականորեն հիմնավորված մեկնաբանության համար, ինչը հանգեցրել է տնտեսական և սոցիալական կառուցվածքի և զարգացման գործընթացում նոր և խորացված պատկերացումների»։
- Միլթոն Ֆրիդմենը 1976 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի` «սպառողական վերլուծության, դրամային պատմության և տեսության ոլորտներում ունեցած ձեռքբերումների և կայունության քաղաքականության բարդության ցուցադրման համար»։
- Ռոբերտ Ֆոգելը և Դուգլաս Նորտը Նոբելյան մրցանակի են արժանացել 1993 թվականին՝ «տնտեսության պատմության շրջանում հետազոտությունների վերականգնման համար, տնտեստական տեսության կիրառմամբ և քանակական մեթոդների կիրառմամբ տնտեսական և ինստիտուցիոնալ փոփոխությունները բացատրելու համար»։
- Մերտոն Միլլերը, որն իր ակադեմիական կարիերան սկսել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում տնտեսության պատմություն դասավանդելով, 1990 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Հարրի Մարկովիցի և Ուիլյամ Ֆ. Շարփի հետ։
Հանրահայտ տնտեսության պատմաբաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովզես Աբրահամովից
- Թոմաս Սաութքլիֆ Էշթոն
- Կորելլի Բարնեթ
- Յորգ Բատեն
- Մաքսին Բերգ
- Ժան Ֆրանսուա Բերժիեր
- Բեն Բերնանկե
- Ֆրանչեսկո Բոլդիցոնի
- Ֆեռնան Բրոդել
- Ռոնդո Քեմերոն
- Սիդնի Չեքլանդ
- Կառլո Չիպոլլա
- Գրեգորի Քլարկ
- Թոմաս Քոքրան
- Նիկոլաս Քրաֆթս
- Լյուիս Քալլեն
- Փիթեր Դևիս
- Ջեյ Բրեդֆորդ ԴեԼոնգ
- Բարրի Այշենգրին
- Ստենլի Ինգերման
- Չարլզ Ֆայնշտայն
- Նիլ Ֆերգյուսոն
- Ռոնալդ Ֆայնդլի
- Մոզես Ֆինլի
- Բրայան Ֆիզպատրիկ
- Ռոդերիկ Ֆլաուդ
- Ռոբերտ Ֆոգել
- Միլթոն Ֆրիդմեն
- Սելսու Ֆուրտադու
- Կլաուդիա Դեյլ Գոլդին
- Ջեք Գոլդսթոուն
- Ջոն Հաբակկուկ
- Էարլ Ջեֆերսոն Համիլթոն
- Էլի Ֆիլիպ Հեկշեր
- Էրիկ Հոբսբաում
- Լեո Հուբերման
- Հարոլդ Ջեյմս
- Ջեֆրի Ջոնս (ակադեմիկոս)
- Իբն Խալդուն
- Չարլզ Քինդլբերգեր
- Ջոն Կոմլոս
- Նիկոլայ Կոնդրատև
- Սայմոն Կուզնեց
- Էմանուել լը Ռուա Լադյուրի
- Դևիդ Լենդիս
- Թիմ Լունիգ
- Ֆրիդրիխ Դանիել Լիստ
- Ռոբերտ Սաբատինո Լոպես
- Անգուս Մադիսոն
- Կարլ Մարքս
- Փիթեր Մաթիաս
- Էլեն ՄակԱրթուր
- Դեյդրա ՄակԿլոսկի
- Ջոել Մոքիր
- Դուգլաս Նորթ
- Նաթան Նան
- Քորմաք Օ Գրադա
- Պատրիկ Օ'Բրայան
- Անրի Պիրեն
- Կարլ Պոլանյի
- Էրիկ Ռայներտ
- Քրիստինա Ռոմեր
- Ուոլտ Ուիթմեն Ռոստոու
- Ռոտբարդ Մյուրեյ
- Ջոզեֆ Շումպետեր
- Աննա Շվարց
- Լարրի Շվայկարտ
- Ռամ Շարան Շարմա
- Ռոբերտ Սկիդելսկի
- Ադամ Սմիթ
- Գրեմ Սնուքս
- Ռիչարդ Ստեքել
- Ռիչարդ Հենրի Թոունի
- Փիթեր Թեմին
- Ադամ Թուզ
- Էբերհարդ Վախտլեր
- Ջեֆրի Ուիլյամսոն
- Թոնի Ռիգլի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ See, for example, "Cliometrics" by Robert Whaples in S. Durlauf and L. Blume (eds.), The New Palgrave Dictionary of Economics, 2nd ed. (2008). Abstract
- ↑ Berg, Maxine L. (2004) ‘Knowles , Lilian Charlotte Anne (1870–1926)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, accessed 6 Feb 2015
- ↑ Berg, M. (1992). The first women economic historians. The Economic History Review, 45(2), 308–329.
- ↑ Robert Forster, "Achievements of the Annales school." Journal of Economic History 38.01 (1978): 58–76. in JSTOR
- ↑ Charles P. Kindleberger (1990), Historical Economics: Art or Science?, University of California Press, Berkeley
- ↑ Whaples, Robert (2010). «Is Economic History a Neglected Field of Study?». Historically Speaking. 11 (2): 17–20 & 20–27 (responses). doi:10.1353/hsp.0.0109.
- ↑ Douglass C. North (1965). "The State of Economic History," American Economic Review, 55(1/2) pp. 86–91.
- _____ (1994)."Economic Performance through Time," American Economic Review, 84(3), pp. 359–68. Also published as Nobel Prize Lecture.
- ↑ Boldizzoni, Francesco (2011). The Poverty of Clio: Resurrecting Economic History. Princeton University Press. էջ 18. ISBN 9780691144009.
- ↑ See Jennifer Schuessler "In History Departments, It’s Up With Capitalism" New York Times April 6, 2013
- ↑ Lou Galambos, "Is This a Decisive Moment for the History of Business, Economic History, and the History Of Capitalism? Essays in Economic & Business History (2014) v. 32 pp. 1–18 online
- ↑ Clarke, Conor (2009 թ․ հունիսի 18). «An Interview With Paul Samuelson, Part Two». The Atlantic. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bairoch, Paul (1995). Economics and World History: Myths and Paradoxes. Chicago: University of Chicago Press. ISBN 0226034631.
- Barker, T. C. (1977). «The Beginnings of the Economic History Society». Economic History Review. 30 (1): 1–19. doi:10.2307/2595495. JSTOR 2595495.
- Baten, Jörg; Muschallik, Julia (2012). «The Global Status of Economic History». Economic History of Developing Regions. 27 (1): 93–113. doi:10.1080/20780389.2012.682390.
- Blum, Matthias, Colvin, Christopher L. (Eds.). 2018. An Economist’s Guide to Economic History. Palgrave.
- Cameron, Rondo; Neal, Larry (2003). A Concise Economic History of the World: From Paleolithic Times to the Present (4th ed.). New York: Oxford University Press. ISBN 0195127056.
- Cipolla, C. M. (1991). Between History and Economics: An Introduction to Economic History. Oxford: Blackwell. ISBN 0631166815.
- Costa, Dora; Demeulemeester, Jean-Luc; Diebolt, Claude (2007). «What is 'Cliometrica'?». Cliometrica. 1 (1): 1–6. doi:10.1007/s11698-006-0001-1.
- Crafts, N.F.R. (1987). «Economic history». The New Palgrave: A Dictionary of Economics. vol.2.
{{cite journal}}
:|volume=
has extra text (օգնություն) - Kadish, Alon. Historians, Economists, and Economic History (2012) pp. 3–35 excerpt
- Deng, Kent (2014). «A survey of recent research in Chinese economic history». Journal of Economic Surveys. Cambridge.
- Field, Alexander J. (2008). «Economic history». The New Palgrave Dictionary of Economics.
- Galambos, Lou (2014). «Is This a Decisive Moment for the History of Business, Economic History, and the History Of Capitalism?». Essays in Economic & Business History.
- Gras, N. S. B. (1927). «The Rise and Development of Economic History». Economic History Review. 1 (1): 12–34. doi:10.2307/2590668. JSTOR 2590668.
- Mokyr (ed.), Joyr (2003). «Economic Encyclopaedia». The Oxford Encyclopedia of Economic History. Oxford: Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - Temin, Peter (2014). «New Economic History in Retrospect and Prospect» (PDF). Economic History and Economic Development. National Bureau of Economic Research (No.w20107).
{{cite journal}}
:|issue=
has extra text (օգնություն) - Roy, Tirthankar (Summer 2002). «Economic History and Modern India: Redefining the Link». The Journal of Economic Perspectives. American Economic Association. 16 (3): 109–30. doi:10.1257/089533002760278749. JSTOR 3216953.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տնտեսության պատմություն կատեգորիայում։ |